Հայաստանը ներառվել է աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ TasteAtlas առցանց ուղեցույցի։
Հայաստանը 4.00 վարկանիշով զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։
Հեղինակները խորհուրդ են տալիս Հայաստանում համտեսել նուռը, ծիրանը, մածունը, հարիսան, «Չեչիլ» և «Լոռի» պանիրները, ինչպես նաև տեղական այլևայլ կերակուրներ։
Վրաստանը 4,39 վարկանիշով ցոանկում զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը 3,96 վարկանիշով 77-րդը։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իտալիան։




























