Այսօր պատմական որոշում է ընդունվել՝ ԵՄ-ն համաձայնել է երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման, ինչպես նաև ԵՀՀ-ի (Խաղաղության եվրոպական հիմնադրամի) միջոցով Հայաստանին աջակցելու շուրջ։

Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Սա տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին կարևոր հանգրվան է: Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- շեշտել է նա։