Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որին կասկածում են 2009թ. հոկտեմբերի երթուղային տաքսու ուղեւորների վրա հարձակվելու եւ դանակի հարվածներ հասցնելու մեջ: Ինչպես հաղորդում է Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳ վարչության մամուլի ծառայությունը, դեպքի կապակցությամբ քր,.գործ է հարուցվել ՌԴ Քր.օր-ի 30-3 հոդվածի եւ 105-1 հոդվածի հատկանիշներով (Սպանության փորձ):
Ձերբակալվածը, իբր, հոկտեմբերի 4-ին «Կ-55» համարի երթուղայինում վեճի մեջ էր մտել ուղեւորների հետ եւ դանակահարել երկու հոգու: Վերջիններս հոսպիտալացվել են սուր կտրող գործիքի հարվածներից ստացած ծանր վերքերով:



























