Բուլղարիայի Էլին Պելին քաղաքում պայթյուն է տեղի ունեցել հրավառության պահեստում, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Nova.bg-ն։

Պայթյունից հետո երկու տուժածներ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այնուհետև, տղամարդը, ով պահեստի սեփականատերն էր, հիվանդանոցում մահացել է։

Եվս մեկ տուժած ունի 85 տոկոս այրվածքներ։ Բժիշկները պարզել են, որ նրա վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացնում, սակայն շարունակում են պայքարել նրա համար:

Իրավապահները նշում են, որ հրդեհի մեջ այրված պահեստում դեռ երկու մարդ է մնում։

Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին, սակայն հրդեհը շարունակվում է ուրբաթ առավոտյան։ Լսվում են նաև պայթյունի ձայներ:

Անօդաչու թռչող սարքը շարունակում է թռչել տարածքի վրայով՝ հետևելու, թե երբ կավարտվեն պայթյունները, որպեսզի փրկարարները սկսեն մարել կրակը։

Տեղի բնակիչների տարհանում է հայտարարվել մոտակա շրջաններից։ Քաղաքի ելքերից մեկում մեքենաների հերթեր են գոյացել անգամ Սոֆիայի ուղղությամբ։

Իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնել կատարվածի որևէ վարկած։ Հրդեհը մարելուց հետո կսկսվի հետաքննություն։

Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պահեստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, եղել են պաշտպանության բոլոր միջոցները։

Տարիների ընթացքում բազմաթիվ ստուգումներ են իրականացվել, որոնք խախտումներ չեն հայտնաբերել։ Եղել են հրահանգներ, որոնք անմիջապես վերացվել են։

Վերջին ստուգումը եղել է մոտ երկու ամիս առաջ։