Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է միջազգային հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվում էր Բարսելոնայի նավահանգստով և եվրոպական այլ նավահանգիստներով մեծ քանակությամբ կոկաինի ներկրմամբ։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տեղեկություններով՝ ոստիկանությունը 2023 թվականին հետաքննություն է սկսել իսպանական մի ընկերության դեմ, որը Պարագվայից բրնձով տարաներ է տեղափոխել մայրաքաղաք։ Ստուգումներից մեկի ժամանակ քաղաքացիական գվարդիան հայտնաբերել է ավելի քան 4 տոննա կոկաին, որը թաքցված է եղել բրնձի պարկերի մեջ։ Սա Բարսելոնայի նավահանգստում առգրավված այս թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է մինչ օրս:
Նշվում է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է խմբի 10 անդամ։ Հետաքննության շրջանակներում Պարագվայի ոստիկանությունը նաև առգրավել է մոտավորապես 3,3 տոննա կոկաին։ Բացի այդ, մարտին ոստիկանությունը Մեծ Բրիտանիայում առգրավել է 2,1 տոննա թմրանյութ:





























