Ելնելով ԼՂՀ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումից եւ H1N1 վիրուսի («խոզի գրիպ») տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունից՝ ԼՂՀ կառավարությունը հաստատել է գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումներ իրականացնող պետական հանձնաժողովի կազմը, որը կգլխավորի վարչապետ Արա Հարությունյանը։

Հանձնաժողովին հանձարարված է մոտակա ժամանակներս միջոցառումների ծրագիր մշակել եւ ներկայացնել երկրի կառավարությանը։