Մախաչկալայի Սովետսկի շրջանային դատարանը ձերբակալել է Կասպիյսկի երեք բնակչի, որոնք կասկածվում են եկեղեցում պայթյուն իրականացնելու համար ահաբեկչական խումբ ստեղծելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դաղստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։

«Դատարանն իր որոշումներով կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով»,- ասված է հաղորդման մեջ։