Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում բնակվող 11-ամյա Լիլիթ Սիմոնյանը մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունի, նրա բուժման համար օգնություն է հարկավոր: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Լիաննան պատմեց, որ  ընտանիքում  3 անչափահաս երեխա կա, իրենք անապահով  են, նպաստ եւ թոշակ են ստանում:

«Երեխան 2 անգամ վիրահատվել է՝ 6 տարի առաջ եւ նախորդ տարի, երեխայի վերջույթներն է վնասված, արհեստական ջիլ են ավելացնում, մյուս վիրահատությունը նախատեսված է 12 կամ 13 տարեկանում:  Հիմա երեխային վերականգնողական բուժում է հարկավոր: Երեխան պարտաճանաչ է, աշխույժ, դպրոց է գնում, իհարկե, իմ օգնությամբ: Երեխան այս  պահին  վերականգնողական բուժում է անցնում, հիմա լող են նշանակել, որն արժի 55 հազար դրամ՝ 24 պարապմունքը»,- պատմեց Լիաննան՝ նշելով, որ երեխան Դավթաշենի «Դելֆին» լողավազանն է հաճախելու, սակայն գումարի պատճառով չեն կարողանում գնալ: 

Լիաննան նշեց, որ իրենք ստանում են 34 000 դրամ նպաստ եւ 37 000 դրամ թոշակ երեխայի համար, նրա ամուսինն էլ օրավարձով  բանվոր է աշխատում:

Լիաննայի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 01 34 70:


Լիաննայի քարտային հաշվեհամարն է՝ Ակբա բանկ 4355 0539 2341 4504 Lianna Simonyan: 

processed (1).jpeg (69 KB)

Безымянный.jpg (93 KB)