Թուրքական NTV հեռուստաընկերության կողմից անցկացրած հարցումներով՝ Թուրքիայում ամենաշատը ցանկանում են, որ 2010 Եվրատեսիլին մասնակցի հայազգի Հայկո Ջեփքինը։ NTV-ն հարցում է անցկացրել Թուրքիայի 10 հազար քաղաքացու՝ որի արդյունքում առաջատարն է Հայկո Ջեփքինը։ Նրա օգտին արտահայտվել է հարցվածների 16 տոկոսը։ Հանրահայտ երգիչ Թարքանը ստացած ձայներով զբաղեցրել է չորրորդ տեղը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։