Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի Բնական պատմության թանգարանի պալեոնտոլոգների խումբը հայտարարել է տիրանոզավրի նախկինում անհայտ տեսակի հայտնաբերման մասին, որն ապրել է մոտ 72-66 միլիոն տարի առաջ՝ կավճի դարաշրջանի վերջում, գրում է Xinhua-ն։
Գիշատիչ դինոզավրերի այս տեսակը կոչվում է Asiatyrannus xui: Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Scientific Reports գիտական ամսագրի կայքում։
Թանգարանի հետազոտող Չժեն Վենջին ասում է, որ Ասիատիրաննայի քարացած մնացորդները ներառում են գրեթե ամբողջական գանգ, պոչային ողնաշարի բեկորներ և հետևի վերջույթների ոսկորներ: Այն պատկանում է տիրանոզավրների ենթաընտանիքին և նման է թարբոսաուրներին և տիրանոզավրերին։





























