Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերին, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Քրիգերը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի վեց հոդվածներով, և նա դատարանի կողմից դատապարտվել է բացառիկ պատժի։ Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Կրիգերը դիմել է Բելառուսի նախագահին՝ ներման խնդրանքով, գրում է Pool First-ը։