ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է օգոստոսի 6-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հանրահավաքի ժամանակ ներկայացնել նախընտրական պայքարի իր թեկնածուին։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ վայրի ընտրությունը վկայում է, որ Հարիսի թեկնածուն, որը առաջիկա ընտրություններում կառաջադրվի փոխնախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն է։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք  ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցությունն ընտրություններում կներկայացնի ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, իսկ փոխնախագահի նրա թեկնածուն Ջեյմս Դեյվիդ Վենսն է։

Ակնկալվում է, որ Հարիսը շուտով կհաստատվի որպես Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու: Պաշտոնապես Դեմոկրատական ​​կուսակցությունն այս հարցի շուրջ քվեարկելու է օգոստոսի 1-5-ը առցանց ձևաչափով։