Վաշինգտոնի վարչակազմը ենթադրում է, որ մյուս պետությունները պետք է ճանաչեն Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդներից մեկին՝ Էդմունդո Գոնսալեսին, որպես երկրի նախագահական ընտրությունների հաղթող։ Այս դիրքորոշման մասին  չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը։

«Հաշվի առնելով տրված միլիոնավոր ձայների ճնշող ապացույցը, [Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս] Մադուրոն և նրա ներկայացուցիչները պետք է Էդմունդո Գոնսալեսին ճանաչեն որպես հուլիսի 28-ի նախագահական ընտրությունների հաղթող», Ամերիկայան ​​պետությունների կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում Վենեսուելայում տիրող իրավիճակի մասին հայտարարել է Նիկոլսը։

«Հաշվի առնելով ակնհայտ փաստերը՝ ամբողջ աշխարհի կառավարությունները պետք է ընդունեն, որ Էդմունդո Գոնսալեսը բացարձակ հաղթանակ տարավ ընտրություններում։ Նրանք, ովքեր դա չեն անում, սոսկ խրախուսում են Մադուրոյին և նրա ներկայացուցիչներին լայնածավալ խարդախություններ իրականացնել»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։