Պատերազմի մեկնարկի 300-րդ օրը Գազայի հատվածում պահվող պատանդների ընտանիքները հայտարարում են, որ այսօր երեկոյան երթ ու հանրահավաք են անցկացնելու Թել Ավիվում, գրում է Today in Israel-ը։ Երթը կսկսվի Պատանդների հրապարակից։ Ցուցարարները երթով կշարժվեն մոտակա ռազմական շտաբ, ապա կվերադառնան հրապարակ։

Շատ ընտանիքներ խորապես մտահոգված են, որ ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի բարձրաստիճան ղեկավարների վերջին սպանությունները կարող են խաթարել պատանդների վերադարձի և հրադադարի հնարավորությունները: