Օգոստոսի 31-ի ցերեկը Դոնալդ Թրամփը Չիկագոյի «Սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայում» (National Association of Black Journalists)պատասխանել է հարցերին, գրում է Bild-ը։
Հանրապետականի բեմ դուրս գալը հանդիսատեսը ողջունվեց ծափահարություններով։ Նախկինում Թրամփը կասկածի տակ էր առել Բարաք Օբամայի ամերիկյան քաղաքացիությունը և նսեմացնող արտահայտություններ արել սևամորթ լրագրողների հասցեին։ Այս մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «սիրում է այս երկրի սևամորթներին»։
Նախագահի թեկնածուն այնուհետև խոսեց մրցակցի մաշկի գույնի մասին. «Ես չգիտեի, որ նա սևամորթ է, մինչև որ մի քանի տարի առաջ հանկարծ սևացավ, իսկ հիմա ուզում է, որ իրեն սևամորթ ճանաչեն: Այսպիսով, ես չգիտեմ՝ նա հնդիկ է, թե սևամորթ։
Հանդիսատեսը Թրամփի հայտարարություններին արձագանքել է գոռգոռոցներով ու դժգոհության բացականչություններով։ Նման արձագանքներ առաջացրեց հանրապետականի այն պնդումը, որ ինքը «սևամորթների համար լավագույն նախագահն է Աբրահամ Լինքոլնից հետո», ով վերջ դրեց ստրկությանը Միացյալ Նահանգներում 1865 թվականին:
Քամալա Հարիսի խոսնակ Կարինե Ժան-Պիերը Թրամփի մեկնաբանություններն անվանել է «վանող» և «վիրավորական»։
Երբ Թրամփը 35 րոպեանոց ելույթից հետո լքեց բեմը, միայն մի քանի հոգի ծափահարեցին։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























