Վերջերս մամուլում տարածված ZEEKR Էլեկտրական մեքենաների արգելափակման լուրի մասով հայտնում ենք, որ ՀՀ ում ZEEKR ի պաշտոնական ներկայացուցիչ ՄՈՒՐԱՆ ընկերությունից գնված ZEEKR մեքենաների սեփականատերերին որևէ նման խնդիր չի սպառնում։

Ընկերությունից NEWS.am-ին նաեւ հայտնում են, որ մեքենաները վաճառվել են պաշտոնական գործարանային երաշխիքով և ծրագրային ապահովման, ինչպես նաև պահեստամասերի ու սպասարկման որևէ խնդիր չեն ունենա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Geely-ն հեռակա կարգով կփակի իր դուստր ձեռնարկության՝ Zeekr ապրանքանիշի էլեկտրական մեքենաները։ Դա վերաբերում է ՉԺՀ ներքին շուկայի առանձնահատկություններով օժտված մեքենաներին, սակայն դրանք վաճառվել են ոչ պաշտոնական ուղիներով:

Այս քայլը կվերաբերի Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի, այսինքն՝ այն շրջանների վրա, որտեղ հայտնվել են «գորշ» կապուղիներով առաքվող մեքենաները։

Հաղորդվում է, որ խստացումներ կկիրառվեն 2024 թվականի հուլիսի 15-ից հետո արտադրված մեքենաների նկատմամբ։

«Գորշ» կապուղիներով վաճառված Zeekr էլեկտրական մեքենաները խոստանում են արգելափակել