Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Ռուստեմ Ումերովը բանակցություններ են վարել Անկարայում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ում (նախկինում՝ Twitter)՝ չհայտնելով մանրամասներ։

Ումերովի Թուրքիա կատարած այցի շրջանակում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի երկրորդ նավի՝ «Գետման Իվան Վիգովսկու» բացման արարողությունը։

Ուկրաինացի նախարարն ավելի վաղ Թուրքիա էր այցելել մայիսին և հունիսին։ Բոլոր հանդիպումները փակ են եղել մամուլի համար։