ԱՄՆ ռազմական և տիեզերական անվտանգության փորձագետները կարծում են, որ չինական «Շենլուն» («Վիշապ») տիեզերանավը կարող է օգտագործվել ուղեծրում ռազմական տեխնոլոգիաների փորձարկման համար:
Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ փորձագետներն ասել են, որ «Շենլուն» անօդաչու տիեզերանավերի վերջին վարժանքները ցույց են տալիս, որ այն կարող է օգտագործվել նաև արբանյակների դեմ պայքարելու համար:
2024 թվականի մայիսի վերջին և հունիսի սկզբին չինական տիեզերանավը ուղեծրում անհայտ օբյեկտներ է արձակել, որոնք սկզբից հեռացել, ապա մոտեցել են դրան, գրում է nud-science-ը։ Ենթադրաբար, խոսքը հատուկ արբանյակների կամ սարքավորումների մասին էր, որոնք պետք է հետևեին տիեզերանավի մանևրներին մինչև դրա առաքելության ավարտը և Երկիր վերադառնալը։
Սակայն փորձագետներն այժմ կարծում են, որ չինական տիեզերանավը կարող է փորձարկել ռազմական տեխնոլոգիաները, մասնավորապես, խափանել կամ նույնիսկ որսալ արբանյակները, հավանաբար այս գործողություններն են մշակվել տիեզերանավի սարքավորումների արձակման ընթացքում։ Մյուս կողմից, Չինաստանը կարող է փորձարկել արբանյակներ առևանգելու տեխնոլոգիա՝ դրանք ուղեծրում վառելիքով լիցքավորելու համար





























