Համաշխարհային առևտրային երեք կորպորացիաներ Cargill, Viterra և Louis Dreyfus-ը կատարել են իրենց խոստումները և հուլիսի 1-ին լքել են Ռուսաստանը։ Agrarheute.com-ը գրում է, թե դա ինչ հետևանքներ ով է հղի հացահատիկի համաշխարհային շուկայի վրա։
Դեռևս 2024 թվականի մարտին վերոնշյալ ընկերության ղեկավարները Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությանը ծանուցել են արևմտյան պատժամիջոցների ճնշման պայմաններում ռուսական հացահատիկի արտահանում դադարեցնելու մասին, գրում է ElDala-ն։ Մինչև տարվա կեսը ժամանակ պահանջվեց, որպեսզի Ռուսաստանում լուծեն գործող դուստր ձեռնարկությունները նոր սեփականատերերին փոխանցելու հարցը։ Արդյունքում, Viterra-ի ռուսական դուստր ձեռնարկությունը Viterra Rus-ից իր անունը փոխեց MZK Export-ի: Այն կշարունակի գործել Ռուսաստանում որպես անկախ արտահանող։
Ռուսական հացահատիկի միության տվյալներով՝ 2022/23 սեզոնում Viterra Rus-ն ընդհանուր առմամբ արտահանել է 3,7 միլիոն տոննա հացահատիկ (չորրորդ հորիզոնականը՝ ռուսական արտահանողների վարկանիշում): Cargill-ի դուստր ձեռնարկությունն արտահանել է 2,3 միլիոն տոննա հացահատիկ (վեցերորդ հորիզոնական)։ Louis Dreyfus Vostok-ը՝ Louis Dreyfus-ի դուստր ձեռնարկությունը, արտահանել է 1,2 միլիոն տոննա (տասնմեկերորդ հորիզոնական):
Այսպիսով, երեք ընկերությունների արտահանման ընդհանուր ծավալը 2022/23 թվականներին կազմել է 7,2 միլիոն տոննա հացահատիկ։ Դա կազմում է այն ժամանակվա ռուսական հացահատիկի արտահանման ավելի քան 13%-ը (մոտ 55 միլիոն տոննա)։
Գյուղատնտեսական շուկայի հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռիլկոն նշել է, որ Cargill, Viterra և Louis Dreyfus-ի համատեղ շուկայական մասնաբաժինը Սև ծովով հացահատիկի առաքման ծավալներում բավականին բարձր է եղել՝ 20%:
Սակայն փորձագետը չի հավատում, որ շուկայից ընկերությունների հեռանալը որևէ նկատելի ազդեցություն կունենա միջազգային գնորդներին ռուսական հացահատիկի մատակարարման վրա. հացահատիկ բեռնելու պատրաստ բավականաչափ ընկերություններ կան: Հացահատիկ արտահանողների ասոցիացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինն ընդգծել է, որ մինչ այժմ մեծացել են ազգային հզոր խաղացողներ, որոնք արտասահմանյան շուկայի մասնակիցներին արդեն գերազանցել են բիզնեսի ծավալով։
Այս երեք թրեյդերների հեռանալը կանդրադառնա արտադրողների կողմից հացահատիկի գնորդների միջև մրցակցության մակարդակի վրա:
«Եթե նրանց տեղը պետական ընկերություններ զբաղեցնեն, գյուղացիների գյուղատնտեսության իրացման ոլորտում մրցակցությունը կտուժի», - նշել է Դմիտրի Ռիլկոն:
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում այս երեք անդրազգային ընկերությունները կգլխավորեն ֆերմերներին բարենպաստ պայմաններ առաջարկող պոտենցիալ գնորդների ցանկը։
«Խելամիտ կլինի պահպանել երեք հեռացող ընկերությունների կառավարման թիմերը, քանի որ դրանք շուկայում լավագույններից են», - հավելել է Ռիլկոն:




























