Իրանի ղեկավարությունը դիտարկում է Իրանին կանխիչ հարված հասցնելու հնարավորությունը, եթե Թեհրանի գրոհն անխուսափելի լինի։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Թերթի տվյալներով՝ օգոստոսի 4-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել բանակի եւ հատուկ ծառայությունների ղեկավարության հետ։ Հանդիպման մասնակիցների մեջ էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար Դավիթ Բարնեան եւ Ընդհանուր անվտանգության ծառայության (հակահետախուզության) ղեկավար Ռոնեն Բարը։

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կանխիչ գործողությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե հետախուզական տվյալները Իրանի մտադրությունների մասին ստույգ լինեն, նշել է պարբերականը։