Նավթի էտալոնային տեսակի գինը երեքշաբթի վստահաբար  բարձրանում է նախորդ աճուրդների անկումից հետո։

Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,03 դոլարով (1,35 տոկոս)՝ մեկ բարելը 77,33 դոլար։ Մեկ օր առաջ այդ պայմանագրերն էժանացել էին 0,51 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 76,30 դոլար։

WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,2 դոլարով (1,65 տոկոս)՝ մեկ բարելը 74,14 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,58 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 72,94 դոլար։