Թունիսի դատարանը երկուշաբթի նախագահի չորս հավանական թեկնածուների դատապարտել է ութ ամսվա ազատազրկման և նրանց արգելել է առաջադրվել որպես թեկնածու՝ ձայներ գնելու մեղադրանքով, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի քաղաքական գործիչներին և փաստաբանին:

Քաղաքական գործիչների կարծիքով՝ այս քայլը նպատակը երկրի նախագահ Կաիս Սաիդի լուրջ մրցակիցներին բացառելն էր։

Դատավճիռն ընդունվել է հայտնի քաղաքական գործիչ Աբդել Լատիֆ Մեկկիի, ակտիվիստ Նիզար Չաարիի, դատավոր Մուրադ Մասուդիի և մեկ այլ թեկնածու՝ Ադել Դոուի նկատմամբ, նշել է փաստաբան Մոքթար Ջմային:

Երկուշաբթի երեկոյան մեկ այլ դատարան Սաիդի մեկ այլ նշանավոր հակառակորդ Աբիր Մուսիին ընտրական հանձնաժողովին վիրավորելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնել է տեղական Mosaique ռադիոալիքը:

Անցյալ ամիս դատարանը ձայներ գնելու մեղադրանքով ութ ամսվա ազատազրկման է դատապարտել նախագահի հավանական թեկնածու և բացահայտ քննադատ Սաիդ Լոտֆի Մրայհիին:

Դատարանը նրան միաժամանակ արգելել է մասնակցել նախագահական ընտրություններին։