Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումը սպառնում է խափանել Գազայի հատվածում հրադադարի գործարքի կնքման ջանքերը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «երկու գումարած երկու» ձեւաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների ժամանակ։

«Թեժացումից խուսափելու պատճառներից մեկն այն է, որ այն կարող է խանգարել [Գազայի հատվածում] հրադադարի գործարքի կնքմանը»,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում։ «Այնպես որ, թեժացումը ինքնին վատ բան է, բայց կարող է նաեւ խանգարել հրադադարի մասին բանակցություններն ավարտին հասցնելուն»,- ընդգծել է Բլինքենը։

 

Նրա կարծիքով՝ «ոչ մի պատճառ չկա, որպեսզի [գործարքը] շուտով չկնքվի։ «Բոլոր կողմերը պետք է դա հասցնեն մինչեւ վերջ»,- ասել է նա։