Համառուսական պետական հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ընկերության (ՎԳՏՐԿ) զինթղթակից Եվգենի Պոդդուբնին վիրավորվել է Կուրսկի մարզում, նա ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկացվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Հեռուստաալիքի թղթակիցը ուղիղ եթերում հայտնել է, որ 15 րոպե առաջ բժշկից տեղեկություն է ստացվել Պոդուբնու վիճակի մասին։ «Վիճակը ծանր է։ Ծանր այրվածք կա, գլխուղեղային վնասվածք, դեմքի վնասվածք»,- ասել է բժիշկը։
Ինչպես նշել է լրագրողը, բժիշկները հաստատել են, որ Պոդդուբնին գիտակից վիճակում է, «նա խոսում է», փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Պոդդուբնին վիրավորվել է օգոստոսի 7-ին Կուրսկի մարզում ուկրաինական դրոնի գրոհի ժամանակ։





























