ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը բողոքարկել է իր ձերբակալությունը խոշոր խարդախության գործով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
«Բողոքարկումն ստացվել է Բասմանյան դատարանում, որն էլ գեներալի համար ընտրել է խափանման միջոցը։ Ավելի ուշ այն կդիտարկի Մոսկվայի քաղաքային դատարանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գեներալ Բուլգակովը ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակում։
Քննությունը սահմանափակիչ միջոցներ է դրել նրա անշարժ գույքի, ակտիվների եւ բանկային հաշիվների վրա։





























