Քենիայի մայրաքաղաքում հինգշաբթի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ, երբ տեղի էր ունենում կառավարության նոր անդամների երդման արարողությունը, հայտնել է AP-ն:

Բողոքի ցույցերը Նայրոբիում կազմակերպել էին նախագահ Ուիլյամ Ռուտոյից դժգոհ ակտիվիստները, նույնիսկ, երբ նա աշխատանքից ազատեց գրեթե բոլոր նախարարներին և ընդդիմադիր գործիչներին ընդգրկեց, իր բնորոշմամբ՝ «լայն հիմքերով կառավարության» կազմում: Քաղաքում ձեռնարկությունները փակվել են, իսկ հասարակական տրանսպորտը մնացել է կենտրոնական գործարար թաղամասի սահմաններից դուրս, որտեղ այն սովորաբար գործում է:

Ոստիկանությունը նաև արգելապատնեշներ է տեղադրել քաղաք տանող ճանապարհներին: Նախագահի գրասենյակը, որտեղ հինգշաբթի առավոտյան նոր նախարարները երդվեցլ են, նույնպես շրջափակված է մնացել։

Խոշոր համայնքները, ներառյալ՝ լճափնյա Կիսումուն, ընդդիմության հենակետը, որն ավելի վաղ բողոքի ցույցերի ականատես էր, հանգիստ էին, և բնակիչներից ոմանք լրագրողներին հայտնել են, որ չեն բողոքում, քանի որ կառավարության կազմում ընդդիմադիր գործիչներն ընդգրկվել: