Կրասնոյարսկի երկրամասի իշխանությունները մի քանի ոլորտներում ներգաղթյալների աշխատանքի արգելք են մտցրել, համապատասխան հրամանագիր է ստորագրել նահանգապետ Միխայիլ Կոտյուկովը.

Մասնավորապես, 2025 թվականի մարտի 1-ից տարածաշրջանի օտարերկրացիներին կարգելվի աշխատել մարդատար տաքսիներում և մասնագիտացված խանութներում ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտուրում, հայտնել է РБК-ն։

Հրամանագիրը վերաբերում է արտոնագրերով աշխատող ներգաղթյալներին։ Արտոնագիր տրվում է այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ռուսաստանն առանց վիզայի ռեժիմի է գործում: Բացառություն են կազմում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Կոտյուկովը նշել է, որ Կրասնոյարսկի իշխանությունները «շարունակում են վերլուծել այլ բնագավառներ և գործունեության տեսակներ, որտեղ նմանատիպ լուծումներ են անհրաժեշտ»։