ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, նշվել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։
«Պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։ Պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն անսասան է Իսրայելի անվտանգության պաշտպանության հարցում եւ նշել է, որ թեժացումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին։
Նախարարը նորից ընդգծել է Գազայում հրադադարի խիստ անհրաժեշտությունը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, թույլ կտա ավելացնել հումանիտար օգնության ծավալը եւ պայմաններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային կայունության համար։
Նա նաեւ ընդգծել է դիվանագիտական որոշման հասնելու կարեւորությունը, որը թույլ կտա իսրայելական եւ լիբանանյան ընտանիքներին վերադառնալ իրենց տներ»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։





























