Ֆիլիպինների ռազմական գերատեսչության ղեկավար Ռոմեո Բրաուները մեղադրել է Չինաստանին՝ հայտնելով Չինաստանի ՌՕՈւ երկու ինքնաթիռների սադրիչ գործողությունների մասին, որոնք վտանգավոր թռիչք են կատարել եւ ազդանշանային հրթիռներ նետել ֆիլիպինյան ՌՕՈւ ինքնաթիռի ճանապարհին, որը իրականացնում էր Հարավչինական ծովի պլանային պարեկում, տեղեկացրել է АР-ը։

Ֆիլիպինների C-212i ВВС թեթեւ տրանսպորտային ինքնաթիռում գտնվողները չեն տուժել եւ բարեհաջող վերադարձել են Քլարկի ավիաբազա (Մանիլայից հյուսիս), Սկարբորոյում հինգշաբթի տեղի ունեցած միջադեպից հետո, տեղեկացրել է գեներալ Բրաուները՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

«Միջադեպը սպառնալիք է ներկայացրել Ֆիլիպինների ՌՕՈւ ինքնաթիռի եւ նրա անձնակազմի համար, խանգարել օդային թռիչքներին Ֆիլիպինների ինքնիշխանության եւ իրավադատության ներքո գտնվող օդային տարածքում եւ հակասել է թռիչքների անվտանգությունը կարգավորող միջազգային իրավունքին եւ նորմերին»,- նշվել է Բրաուների հայտարարությունում։

Միջադեպի մասին զեկուցվել է Մանիլայի արտաքին գործերի նախարարությանը, որը բազմաթիվ դիվանագիտական բողոքներ է հղել վիճելի ջրերում Չինաստանի ավելի ագրեսիվ դարձող գործողությունների դեմ։

Բրաուները հայտնել է, որ այս միջադեպը չի կանգնեցնի Ֆիլիպիններին վիճելի շրջանում նման պարեկում իրականացնելու հարցում։

«Մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մեր իրավունքների իրականացմանը՝  միջազգային իրավունքի համապատասխան»,- ասել է Բրաուները։