Սերբիայի բնակիչները մեծ բողոքի ցույց են անցկացրել Rio Tinto ընկերության լիթիումի արդյունահանման ծրագրերի դեմ, հաղորդում է Tanjug-ը։

Ցուցարարներն այսօր երեկոյան հասել են Բելգրադի Գազելա կամուրջ, որտեղից բաժանվել են երկու շարասյուների, որոնցից մեկն ուղղվել է դեպի Պրոկոպ երկաթուղային կայարան, մյուսը՝ Նոր Բելգրադի երկաթուղային կայարան։

Սերբական լրատվամիջոցի թղթակցի փոխանցմամբ՝ Նոր Բելգրադի տարածք տանող գծի երթեւեկությունն արգելափակված է։

Երթը խաղաղ է եղել, մասնակիցները կրել են սերբական դրոշներ և պաստառներ՝ ընդդեմ լիթիումի արդյունահանման և Rio Tinto-ի: