Սաղավարտով եւ զրահաբաճկոնով երիտասարդը դանակով հարվածել է հինգ մարդու բացօթյա սրճարանում, որը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում, ոստիկանությունը ձերբակալել է նրան, տեղեկացրել է HaberTurk-ը։
Թուրքական ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ նա դանակով հարձակումը ցուցադրել է սոցցանցերում խցիկի օգնությամբ, որն ամրացված էր նրա բաճկոնին։
Տուժել են մարդիկ, ովքեր հանգստանում էին Էսքիշեհիրի մզկիթում աղոթքից հետո, որը գտնվում է մայրաքաղաք Անկարայից 230 կիլոմետր արեւմուտք։ Էսքիշեհիրի նահանգապետի խոսքով՝ երիտասարդը ձերբակալվել է ոստիկանական հետապնդումից հետո։
«Անադոլուի» տեղեկացմամբ՝ հինգ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Հարձակվողը նաեւ կացին ուներ, բայց, ըստ երեւույթին, դրանից չի օգտվել։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ սկսվել է հետաքննություն։
HaberTurk-ը տեղեկացրել է, որ հարձակվողը, ինչպես կարծում են, տեսախաղի ազդեցության տակ է եղել։





























