Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան: Այս մասին կարգադրություն է ստորագրել  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը կկազմակերպի  պատվիրակության ընդունելությունը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: