Չինաստանն աջակցում է Գազայի հատվածում մշտական և համապարփակ հրադադարի հաստատմանը նպաստելու բոլոր ջանքերին։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Չինաստանը միջազգային հանրությանը բազմիցս կոչ է արել ջանքեր գործադրել Գազայում հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և դրա հետագա ընդլայնումը կանխելու համար, ըստ Xinhua-ի՝ հայտարարել է դիվանագետը։ Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանը մշտապես ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու գործում։





























