Անկարան կշարունակի հակազդել տարածաշրջանը «բորբոքելու» Իսրայելի փորձերին՝ հակամարտությունը տարածելով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա՝ Թուրքիան ձգտելու է պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում ցեղասպանության մեղավորներին։

«Մենք կշարունակենք մեր պայքարը այնքան ժամանակ, մինչև Գազայում ցեղասպանություն իրականացրած և Գազայում ավելի քան 40 հազար անմեղ մարդկանց արյուն թափած մարդասպանները օրենքի համաձայն պատասխանատվության չենթարկվեն»,- ասել է Էրդողանը։