Օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհ Մարալիկ քաղաքում․ տուժածներ չկան (4).jpg (220 KB)

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։19-ին: Այրվել է խցիկն՝ ամբողջությամբ։