98 տարեկանում մահացել է շվեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Տիգրան Իզմիրլյանը: Հայտնում են Իզմիրլյան ԲԿ ֆեյսբուքյան էջում:

«Բազմաթիվ են «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Հայաստանում և Արցախում իրականացված ծրագրերը, բայց մեզ համար առավել կարևոր ու անգնահատելի է Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորչությամբ գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերաբացումը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը սրտի կսկիծով իր զորակցությունն է հայտնում Տիգրան Իզմիրլյանի ընտանիքի անդամներին, ցանկանալով նրանց ուժ և համբերություն»: