Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Եգիպտոսի միջև Եգիպտոս-Գազա սահմանի երկայնքով Ֆիլադելֆիայի միջանցքի ապագայի շուրջ տարաձայնությունները «լուծելի են»: Այս մասին «Այսօր Իսրայելում» պորտալին հայտնել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անունները չի նշվում»:
Ըստ պաշտոնյաների, Կահիրեում այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և լուծումը հնարավոր է ամերիկյան առաջարկի հիման վրա։
Հաղորդվում է, որ Իսրայելը պահանջում է, որ ինքը կարողանա անորոշ ժամանակով մնալ Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև եղած Ֆիլադելֆիայի միջանցքում:
Սակայն իսրայելական և այլ աղբյուրներ հաղորդել են, որ իսրայելական անվտանգության պաշտոնյաները կարծում են, որ զորքերի վեց շաբաթով դուրսբերումը Գազայի սահմանի երկայնքով Ֆիլադելֆիայի միջանցքից հնարավոր հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնագրի առաջին փուլում կկանխի ՀԱՄԱՍ-ի զգալի վերազինումը:





























