ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, նրա հետ փոխկապակցված անձինք՝ Նարինե Մանուկյանը, Անի Դավթի Հարությունյանը, Վահան Դավթի Հարությունյանը, Մարինե Բադալյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ազդարար» հարթակից։ Նրանք պետք է օգոստոսի 20-ին ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ըստ ծանուցման՝ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել  Դավիթ Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ, ինչի արդյունքում կազմվել է ամփոփագիր։