Թափառող շները փողոցներում սովորական բան են թուրքական քաղաքներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է փոխել այդ իրավիճակը կենդանիների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելով, որը թույլ է տալիս զանգվածաբար ոչնչացնել անօթեւան չորքոտանիներին, գրել է Bild-ը։

Էրդողանը օրինագիծն անցկացրել է խորհրդարանով հուլիսի 30-ին։ Թուրք ակտիվիստները մշտապես տեղեկացնում են կենդանիների զանգվածային սպանությունների մասին եւ հրապարակում սատկեցված շների լուսանկարները, որոնք աղբի նման նետվում են աղբանոցներ։ Նոր օրենքը նրանք անվանել են «զանգվածային սպանությունների մասին» օրենք։