Մոսկվան զորահավաքի անհրաժեշտություն է զում, գրում է գերմանական Bild պարբերականը։
«Միջազգային հաշվարկներով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր զոհվել է 110-140 հազար ռուսաստանցի զինվորական։ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում զորքերի թվաքանակն ավելացնելու ցանկությունն ակնառու է՝ տղամարդկանց գրավում են բարձր վճարումներով, իսկ զինակոչիկների վրա ճնշում են գործադրում, որ պայմանագրեր կնքեն։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իվան Գավրիլյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում իր զորքերի թվաքանակը տարեսկզբի 400 հազարից մեծացրել է՝ հասցնելով 600 հազարի, իսկ մինչև տարեվերջ ծրագրում է այդ թիվը հասցնել 800 հազար զինվորականի։
Սակայն պայմանագրային զինծառայողների համալրման համար Ռուսաստանի մարզերին հասանելիք միջոցները սպառվում են։ Լայնածավալ զորահավաք է հասունանում:
Ենթադրվում է, որ Պուտինը կարող է օգտագործել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը՝ ավելի շատ ռուսաստանցիների զորակոչելու համար: Ճիշտ է, նրանք, ամենայն հավանականությամբ, կփորձի դա անել «առանց պաշտոնական հայտարարության, խիստ գաղտնի կերպով», գրում է գերմանական պարբերականը։




























