Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին:

455960486_842130791403388_3062821488375454154_n.jpg (244 KB)

456102801_842130541403413_3283542281283040157_n.jpg (411 KB)

Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, մարզումներ անցնող կուրսանտներին։ Կարևորելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ նախարարը բարձր դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորություններն ու լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու և ապագայում հրամանատար դառնալու հեռանկարի մասին: Սուրեն Պապիկյանը հետևել է աշակերտների մասնակցությամբ անցկացվող մրցույթներին և պարգևատրել հաղթողներին։