Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:

Քննարկվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունն ու դրա արդյունքները։ Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։