Վաղն աշխատելու են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները`

Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի: Հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Մարզերից կգործեն հետեւյալ բաժինները՝ Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի, Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։ Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։