Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի նախկին դպրոցի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից ժամը 10.00-ին սահմանվել է տարածքի հսկում, իսկ ժամը 10.30-ին Իջեւանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք եւ վնասազերծվել: