Վեց տարի առաջ ՌԼԴԿ կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին Պավել Դուրովին կոչ էր արել վերադառնալ Ռուսաստան։ Քաղաքական գործիչը շնորհավորել էր Telegram-ի հիմնադրին ծննդյան օրվա առթիվ։ Նա հայտարարել էր, որ «հերիք է, որ դոլարային միլիարդատերը թափառի օտար անկյուններում», գրում է Комсомольская правда-ն։

Ըստ Ժիրինովսկու, ինքը զգում է, որ Դուրովին «օտար երկիրը չի ընդունում»։

 «Եվ քո ծննդյան օրը, Պաշա, լավ առիթ է մտածելու, թե արդյոք ժամանակը չէ վերադառնալու: Հայրենի ափերը քեզ են սպասում,- կոչ է արել Վլադիմիր Վոլֆովիչը 2018 թ.-ին։

Ավելի վաղ Փարիզում ձերբակալվել էր Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

Դուրովն Ադրբեջանից Ֆրանսիա էր մեկնել սեփական ինքնաթիռով.

39-ամյա գործարարի հետ են եղել թիկնապահն ու մի կին։

Դուրովը դաշնային հետախուզման մեջ էր։ Հավանաբար, նրախուզարկման հրամանը տվել է Ազգային դատական ​​ոստիկանության վարչությունը:

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության մեջ» Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության պատճառով»: