Իտալիայի դատախազությունը ենթադրել է, որ Սիցիլիայի ափերի մոտ Bayesian սուպերզբոսանավի խորտակումը, որի պատճառով  յոթ մարդ է զոհվել, հնարավոր է, մարդկային սխալի հետևանք լինել, գրում է The Guardian-ը։

Bayesian նավը, որում եղել է 22 ուղևոր, խորտակվել է Սիցիլիայի ափերի մոտ երկուշաբթի վաղ առավոտյան ջրի մրրկասյան հարվածից հետո:

Յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ բրիտանացի տեխնոլոգիական ձեռներեց Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստր Հաննան։ 15 մարդ ողջ է մնացել, այդ թվում՝ Լինչի կինը, որի ընկերությանն էր պատկանում նավը, և զբոսանավի նավապետը։

Տերմինի Իմերեզեի դատախազության ղեկավար Ամբրոջիո Կարտոզին շաբաթ օրը քաղաքային դատարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր գերատեսչությունը նախաքննություն է սկսել ոչ կանխամտածված սպանության և անզգուշության հետևանքով  նավաբեկության գործով։

 Իտալացի պաշտոնյաները նշել են, որ դժվար կլինի նավաբեկության պատճառների ամբողջական հետաքննություն անցկացնել, եթե բեկորները չգտնվեն: Փորձագետները զարմացած են, թե ինչպես է նավը խորտակվել 60 վայրկյանում։