Երևանում նախատեսվում է նոր կանգառասրահների տեղադրում, որոնք կունենան վճարային տերմինալներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
Առաջին նմուշը՝ որոշակի դիտարկումից հետո, վերափոխված տարբերակով առաջիկայում կտեղադրվի: Այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահի տեղադրում:





























