Հանգիստը հեռավար աշխատանքի հետ համատեղելու լավագույն քաղաքը Բուդապեշտն է։ Դրա մասին է վկայում International Workplace Group-ի կազմած վարկանիշը։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Բարսելոնան և Ռիո դե Ժանեյրոն։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Պեկինը, Լիսաբոնը, Նյու Յորքը, Սինգապուրը, Ջակարտան, Լոս Անջելեսը և Միլանը։

Փորձագետները հաշվի են առել բնակարանների մատչելիությունը, մշակութային ժամանցը, կլիման, ենթակառուցվածքների զարգացվածությունը, սննդամթերքի գները և այլ գործոններ: