Տարեսկզբից Ֆրանսիայում հակասեմիտիզմի դրսևորումների թիվն աճել է գրեթե 200%-ով։ Դրա մասին կիրակի երեկոյան երկրորդ պետական ​​հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժերալդ Դարմանենը, գրում է Euronews-ը։

Նախարարը հարավային Լա Գրանդ Մոտ քաղաքում շաբաթ օրը սինագոգի հրկիզումը «նողկալի» է որակել։ Ըստ նրա՝ «հակակրոնական գործողությունների երկու երրորդն (...) ուղղված է հրեաների դեմ»։

«Դիտավորյալ սինագոգը հրկիզելը և կացինը ձեռքներին սպասել այնտեղ ընտանիքի հետ ապրող ռաբբին հակասեմիտիզմ է, և հենց այդպես պետք է դա որակել:

Հակառակ դեպքում, ի հայտ է գալիս կասկած և ժանրերի խառնուրդ, և ֆրանսիացիները, և հատկապես հուդայականություն դավանողները, պետք է իրերն իրենց անուններով անվանեն:

Այո, հակասեմիտիզմի գործողություններն այսօր շատացել են, հրեաների և Իսրայելի հանդեպ ատելությունը փոխանցվում է ֆրանսիացի երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք իրավունք ունեն դավանել իրենց ցանկացած կրոնը»,-նշել է Դարմանինը։