Զոլինգենում ահաբեկչություն գործած ահաբեկիչը պետք է արտաքսվեր, սակայն գերմանացի պաշտոնյաները դա չեն արել, հայտնում է Bild-ը։

Իսա ալ Հասանը նախկինում չէր հայտնվել հետախուզական ծառայությունների ու ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Անձնակազմը նրան բնութագրում է որպես «մաքուր թերթիկ»: Գերմանական իշխանությունները մտավախություն ունեն, որ դա ԴԱԻՇ-ի նոր ռազմավարության նշան է. նրանց «զինվորներն» ուշադրություն չգրավենլու համար կարգապահ են լինում, որ հետո անսպասելի հարվածներ հասցնեն:

Այս առումով միգրացիայի և անվտանգության հարցերով պատասխանատու գերմանական իշխանությունների պահվածքն ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում։ Պարզվել է, որ 2022 թվականին անօրինական կերպով Գերմանիա ոտք դրած Իսա ալ Հասանը դեռ 2023 թվականի սկզբին պետք է արտաքսվեր Բուլղարիա, սակայն պատասխանատու պաշտոնյաները գործնականում չեն փորձել հետել օրենսդրությանն ու արտաքսել սիրիացուն։ BILD-ին հայտնի է դարձել, որ ներգաղթի հարցերով զբաղվող իշխանությունները միայն մեկ անգամ են եղել ալ Հասանի բնակարանում, բայց քանի որ նա տանը չի եղել, պաշտոնյաները պարզապես հեռացել են:

Ավելին, Գերմանիա անօրինական մուտք գործած տղամարդուն միգրացիայի դաշնային գրասենյակից ավելի ուշ «ժամանակավոր պաշտպանություն», այսինքն՝ երկրում մնալու իրավունք է ստացել։